ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորին կանչել են «հարցաքննության». «Հարցը կդրվի վարչության նիստին

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժայինների մասնակցությամբ աղմկահարույց լսումներից արդեն մի քանի օր է անցել, բայց Ազգային ժողովում տղայական պահվածքով աչքի ընկած Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հարցով, ինչպես կասեր մերօրյա դասականներից մեկը, երկրում գործընթաց չկա։ Օրենսդիր թիվ մեկ ամբիոնից մատ թափ տվող, ձայնը բարձրացնող, աչքերը վերուվար անող, «ստռախ գանյատ» անող եւ գողական գնացող ուժային պաշտոնյային վերադասից ո՛չ նկատողություն է արվել, ո՛չ էլ, առավել եւս, պատժիչ միջոցներ են կիրառվել` այն պարագայում, երբ այդ ամենն արվել է ի տես հանրության։

Փոխարենը «Քաղաքացիական պայմանագրում» «հարցաքննության» են կանչել Արգիշտի Քյարամյանի հետ միջադեպի երկրորդ կողմին՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ ՔՊ վերահսկող մարմինը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի քավորն է՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստից առաջ նիստ է հրավիրել եւ քննել խորհրդարանական լսումների ժամանակ իրենց կուսակից, պատգամավոր Աղազարյանի վարքը։ Հիշեցնենք․ վերահսկող հանձնաժողովի կազմում են նաեւ պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականները չեն ցանկանում խոսել այդ թեմայով, Հայկ Ցիրունյանը միայն հաստատեց, որ նիստ են ունեցել։ «Մենք նախաձեռնողից առաջ, այո, վերահսկողի նիստ ենք ունեցել, բայց ներքին կուսակցական հարցեր ենք քննարկել, ինչպես միշտ։ Վերահսկող հանձնաժողովը քննում է ֆինանսական հարցերը եւ բողոք-դիմում նամակները, ապա ներկայացնում վարչությանը»,- ասաց Ցիրունյանը:

Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը բողոք-նամակ է ուղարկել Աղազարյանի դեմ, ինչի հիմքով էլ վերահսկող մարմինը հրավիրել է ՔՊ-ական պատգամավորին, սակայն Ցիրունյանը, որը «գործընթաց է երկրում, եղբայր» թեւավոր դարձած արտահայտության հեղինակն է, փորձեց ցրել՝ ասելով, թե Աղազարյանի նկատմամբ որեւէ գործընթաց չկա․ «Աղազարյանի դեպքը... ես չգիտեմ՝ ինչ դեպքի մասին եք ասում․․․ Քյարամյանի հետ կապված դեպքը․․․ Ես ինչքան գիտեմ, իրենք վերջում նստել են, իրար հետ խոսացել... Ազգային ժողով է, մարդիկ բանավիճել են, ինչ վերաբերում է կուսակցական քննությանը, ինձ ծանոթ չէ նման բան»: Ասացինք, որ մեզ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ կենտրոնացել են Աղազարյանի՝ Քյարամյանին դիմելաձեւի վրա, որ վերջինիս դիմել է «արա»-ով: «Մենք ո՞նց կարող ենք պատգամավորին հարցնել՝ ինչո՞ւ ես նման բան ասել»,- «կռուտիտը» շարունակեց պատգամավորը: Ասացինք, որ պատգամավորներն են մեզ այդ մասին պատմել։ «Թող պատմեն, ես դրա մասին չեմ կարող մեկնաբանություն տալ»,- ասաց Ցիրունյանը՝ ակամայից խոստովանելով, որ ինքը  ճիշտ չէր խոսում՝ ասելով, թե նման քննարկում չի եղել։

Իրականում ոչ միայն «հարցաքննություն» է եղել, այլեւ ՔՊ վերահսկող մարմնում պինդ «պադդերժկա» են հայտնել Աղազարյանին՝ ասելով, որ նրա արարքը միանգամայն ընդունելի է, իսկ թե ինչ կորոշի Վարչությունը, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Մեզ պատմեցին, որ հարցրել են Աղազարյանին, թե ինչու, ինչ հանգամանքներում ինքն այդ բառով` «արա»-ով դիմեց բարձրաստիճան պաշտոնյային՝ Արգիշտի Քյարամյանին․ հիշեցնենք, որ, ի պատասխան, Քյարամյանն էլ տակ չմնաց, ասելով. «Արան դու ես՝ ոտից գլուխ»։ Աղազարյանը մանրամասն հիշել է, որ այդպես դիմել է Քյարամյանին, երբ վերջինս իր դիտողությունից հետո ասել է. «Էս երկրի երեսին ըտենց մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել, եթե եղել է այդպիսին, ուրեմն շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի»։

Հովիկ Աղազարյանը վերահսկող մարմնին ասել է, թե «արա»-ն որպես դիմելաձեւ չի գործածել, այլ իբրեւ ընդհանրական իրավիճակը բնորոշող բառ։ Ուշագրավ է, որ կուսակցական ստուգող մարմինը կենտրոնացել է Աղազարյանի լեքսիկոնի վրա, բայց, ասենք, չի հետաքրքրվել` իսկապե՞ս նա միջնորդների միջոցով խնդրել է Քյարամյանին՝ որդու նկատմամբ քրեական վարույթի հետ կապված, թե՞ ոչ: Ինչն այդ խոսակցության ամենաարտառոց մասն էր, որը նաեւ հանցանքի տարրեր էր պարունակում, եւ որի մասին ՔԿ նախագահը խոսեց։ Ի վերջո, հանձնաժողովն արձանագրել է Աղազարյանի բացատրությունները եւ առաջիկայում կներկայացնի վարչության դատին, որն էլ որոշում կկայացնի Աղազարյանի վերաբերյալ, հավանաբար՝ նկատողություն կհայտարարեն։

Ի դեպ, ՔՊ խմբակցությունում վրդովված են, որ աղմկահարույց միջադեպից օրեր անց Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ վերաբերմունք չի արտահայտել Քյարամյանի պահվածքի վերաբերյալ, խմբակցության որոշ շերտեր կասկածներ ունեն, որ Փաշինյանը ցանկանում է  ջրել այս միջադեպը` իր կամակատար ՔԿ նախագահին չնեղացնել: Այդ պարագայում կարելի է չնախանձել ՔՊ-ական պատգամավորներին, որոնք հայտնվելու են քննչականի նախագահի թիրախում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված