ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը ԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. Ղազինյան Վենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավի Հորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունը Բրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը 61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկին Մոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ Սոբյանին Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊ Բեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջ ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ 

«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիանայի և եղբոր՝ Էդուարդի տարիքային տարբերությունը շատ չէ, ընդամենը՝ երկու տարի: Քույրիկն ավագն է և հիշում է եղբոր մանկությունն ու պատանեկությունը, նրա հետ անցկացրած ամեն ակնթարթը: Ասում է՝ եղբայրը շատ մեծ դժվարությամբ է լույս աշխարհ եկել: «4,5 կիլոգրամ քաշ է ունեցել Էդուարդը: Անգամ ինչ-որ պահի բժիշկները երկընտրանքի առջև են կանգնել և դիմել են հայրիկիս՝ կա՛մ մայրիկի կյանքը պիտի փրկեին, կա՛մ երեխայի: Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել, և ընտրություն կատարելու անհրաժեշտություն բժիշկները չեն ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիանան:

Խոսելով եղբոր բնավորության մասին՝ նշում է՝ նա շատ հանգիստ, զուսպ, համեստ երեխա էր: «Երբեք չի ներքաշվել վեճերի ու կռիվների մեջ: Երբեք որևէ մեկին նեղություն չի տվել որպես երեխա, նույն կերպ էր նաև ավելի հասուն տարիքում: Շատ գաղտնապահ էր, և իրենից որևէ բան իմանալ չէիր կարող: Տարիքով փոքրն ինքն էր, բայց միշտ իր հետ հաշվի էի նստում, չէի կարող առանց իր իմացության որևէ բան անել: Անպայման պետք է իր կարծիքն ասեր: Գուցե նաև այդ հասունությունն էր պատճառը, որ սիրում էր շփվել իրենից ավելի մեծերի հետ: Իր տարիքի համեմատ շատ հասուն մտածելակերպ ուներ»: Էդուարդը սովորել է Փոքր Վեդու՝ Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Արտաշատի պետական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժին։ Լիանան ասում է՝ եղբայրը գերազանց չէր սովորում: «Իր սերն ու հետաքրքրությունն ուղղված էին մեքենաներին, ուզում էր դրանց վերանորոգման հարցում հմտանալ: Ինձ ու մայրիկին էլ միշտ ասում էր՝ քոլեջն ավարտելուց հետո սովորելու եմ «Սև շենքում»: Արդեն ծառայելու շրջանում որոշել էին, որ մի քանի ընկերներով պետք է գնան Ռուսաստան, միասին բիզնես հիմնելու գաղափար ունեին: Ասում էր՝ զորացրվեմ, մեկնելու եմ Ռուսաստան, զբաղվենք մեր գաղափարի իրագործմամբ, հետո արդեն կանցնեմ մնացյալ հարցերին»: Էդուարդի նպատակները շատ էին, բազմագույն, ու հետաքրքիր կյանքն առջևում էր: Էդուարդը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 11ին։

Ծառայել է Ճամբարակում, այնուհետև՝ Ջերմուկում։ Լիանան պատմում է՝ հայրիկը 1995 թ.-ին, երբ ժամկետային զինծառայող է եղել, Այգեպարում հակառակորդի կրակոցից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: «Ընտանիքին նրա մահվան լուրն էին հասցրել: Բայց մինչև տատիկս ու պապիկս հասել էին հիվանդանոց, բժիշկների շնորհիվ հայրիկս, կարծես, վերակենդանացել էր: 2020 թ մարտի 10-ին, երբ դեռ պատերազմ չկար, հորեղբորս տղան՝ Զոհրաբ Սիանոսյանը, որը նոր-նոր անցել էր պայմանագրային զինծառայության, զոհվեց Երասխում: Թշնամին նրան նշանառության տակ էր վերցրել, գլխի շրջանում ստացած վիրավորումից միանգամից մահացել էր: Իր երկու դասընկերները զոհվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Էդուարդն անասելի ծանր էր տանում նրանց մահը: 44-օրյա պատերազմում զոհվել է նաև մեր քեռու տղան՝ Նարեկ Սահակյանը: Էդուարդը ոչ մի արարողության չմասնակցեց, ասում էր՝ չեմ կարող այդ ամենը տեսնել: Հոգեբանորեն բավականին ծանր վիճակում էր: Իր ներսում վրեժ լուծելու միտքը կար: Անընդհատ ասում էր՝ իմացեք, եթե մի բան լինի, հետ չեմ գալու, մինչև վերջ կգնամ»: Լիանան նշում է՝ եղբոր ծառայությունը շատ լավ է անցել: «Վերջին արձակուրդին, երբ արդեն պետք է զորամաս վերադառնար, արագ-արագ հագնվում էր, մայրիկս ասաց՝ Էդո՛ ջան, ինչի՞ ես շտապում, պատասխանեց՝ մա՛մ ջան, շուտ հագնվեմ, գնամ տուն։ Մամաս արձագանքեց՝ քո տունը սա է: Եղբայրս էլ, թե. «Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան, մինչև զորացրվեմ ու գամ»: Որքան էլ տուն գար, միևնույնն է, իր ուշքն ու միտքն իր ծառայության վայրում էր»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում գործեց Հայաստանի վրա մի քանի ուղղությամբ: Քույրիկը հիշում է՝ դրանից առաջ երեք ամիս դիրքերում է եղել եղբայրը:

«Շատ էր հոգնել, ասում էր՝ չեմ դիմանում: Շուտ էր իջել դիրքից, խնդիրներ էին առաջացել հրամանատարության հետ, և, որպես պատիժ, իրեն նորից դիրքեր էին բարձրացրել: Իրենց մեղադրում եմ. եթե այդ ժամանակ իրեն չուղարկեին դիրքեր, հիմա իմ եղբայրը կարող էր կողքիս լինել»: Սեպտեմբերի 12-ին է եղել Էդուարդի հետ վերջին զրույցը: «Այդ օրը մեռելոց էր, տարբեր տեղեր պիտի գնայինք: Իսկ եղբայրս էլ կարծես անընդհատ ուզենար մեզ հետ խոսել: Այդ օրը երեկոյան զանգի ժամանակ շատ տարբեր բաներ՝ ուտելիք և այլ իրեր ուզեց հայրիկիցս: Նա էլ ամեն ինչ գնել էր, որ առավոտյան շուտ ուղարկեր եղբորս: Բայց առավոտյան ամեն ինչ իրար խառնվեց: Սեպտեմբերի 12-ին ժամը 23:30-ին զանգել էր մեր հորեղբոր տղային: Նա Կարճաղբյուրում էր ծառայում, երկու ամսվա զինծառայող էր: Ասել էր՝ Գոքո՛ր, իրավիճակը խառն է, եթե պատերազմ լինի, հանկարծ չվախենաս, քեզ ձիգ կպահես: Նաև ընկերոջ հետ էր զրուցել:

Նա նոր էր զորացրվել, Ռուսաստանում էր: Ընկերն ասել է՝ Էդո՛, քեզ ձիգ կպահես, ուշադիր կլինես: Եղբայրս էլ արձագանքել է՝ չմտածես, քո ախպերն ուժեղ է, ոչ մի թուրք չի կարա ինձ խփի»: Էդուարդն իր 9 մարտական ընկերների հետ եղել է Ջերմուկի թիվ N մարտական դիրքում: Երդվել են՝ միասին մինչև վերջ մնալու են դիրքում, չեն նահանջելու: Տղաներն անհավասար մարտ են մղել մի քանի հարյուրի հասնող թշնամու զինուժի դեմ՝ չզիջելով իրենց դիրքը, չնահանջելով: «Իրենց դիրքի առջևով է ճանապարհը դեպի Ջերմուկ մտնում: Տղերքը քաջաբար կռվել են ու պահել Ջերմուկը։ Հրամանատարն ասում է՝ թե հիմա Ջերմուկն ունենք, այդ դիրքի տղերքին ենք պարտական, որ թույլ չեն տվել թշնամուն զինտեխնիկան քաղաք իջեցնի»: Տղաներն անմահացել են սեպտեմբերի 13-ին: Իսկ հետո ընտանիքը սկսում է Էդուարդին փնտրելու ճանապարհը: «16 օր իրեն ամեն տեղ փնտրել ենք: Երբ նա չզանգահարեց, ու մեր զանգերն անպատասխան մնացին, ես ու հայրիկս կարծես գիտակցեինք՝ եթե չի զանգում, ուրեմն չկա:

Մայրիկս սպասում էր, հույսը չէր կորցնում: Հետո սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ գտանք, որտեղ գերիներն էին: Նրանց մեջ մեկին նմանեցնում էին եղբորս: Այդ ժամանակ ծնողներս որոշեցին Կարմիր խաչին դիմել: Նույն օրը տուն վերադառնալիս հայրիկս մամայիս ասել էր՝ արի նաև անալիզ հանձնենք, որքան էլ մեզ համար դժվար է: Սեպտեմբերի 29-ին զանգ ենք ստացել, որ համընկնում կա: Հայրիկս ճանաչել էր եղբորս»: Ապրելու ուժի մասին: «Մինչև հիմա չեմ ընդունում իր չլինելը: Մոտ մեկ տարի շատ վատ հոգեվիճակում էի, չէի ուզում որևէ մեկին տեսնել, որևէ մեկի հետ խոսել: Հետո եկավ այն գիտակցումը, որ այսօր իմ ծնողների հույսն ու հավատը ես եմ: Ոտքի կանգնեցի, որովհետև տեսնում էի, որ հակառակ դեպքում ծնողներիս կկորցնեմ, իրենք անասելի կոտրված էին, իսկ իմ ընկճվածությունն իրենց ավելի վատ հոգեվիճակի մեջ էր դնում: Հիմա ամեն ինչ անում եմ, որ իրենք ուրախ լինեն: Վարորդական իրավունք ստացա, մագիստրատուրա ընդունվեցի ու գիտեմ, որ այս ամենն իրենց համար շատ կարևոր է, իրենց ուժ է տալիս»:

Հ. Գ. - Էդուարդ Սիանոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Հուղարկավորված է Փոքր Վեդու ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ Իշխանյան
Ամենադիտված