Դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից
Գիտություն և ՄշակույթԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը։
Քաղաքապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«1. Նաիրա Մարտունիկի Սիմոնյանին՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից ազատել «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Սվետլանա Թադևոսյանին»:
Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից։