Լուկաշենկոն Պուտինի հետ կքննարկի արագընթաց մայրուղու կառուցման հարցը
ՌուսաստանԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել Մոսկվա-Բրեստ արագընթաց մայրուղու շինարարությունը։ Այս մասին euromedia24.com-ի փոխանցմամբ հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ մոտ ապագայում կքննարկենք Բելառուսի տարածքով արագընթաց մայրուղու կառուցումը Մոսկվայից դեպի արևմուտք։ Համենայն դեպս, մինչեւ Բրեստ»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ որոշակի պայմաններում ճանապարհը կարող է ձգվել մինչև Գերմանիա։ Նա նշել է, որ դա կախված է շինարարությանը մասնակցելու «Արևմուտքի» ցանկությունից։