Պեսկովն ասել է, որ Պուտինն արդեն Կազանում է
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատում է Կազանում, ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրել է Euromedia24․com-ը։
«Նախագահն արդեն Կազանում է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքով՝ ժամանակացույցում փոփոխություններ չկան, «ամեն ինչ ըստ պլանի է»։
Կազանում նախագահը կսկսի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների հետ երկկողմ հանդիպումների շարքը, իսկ երեկոյան ոչ պաշտոնական ընթրիք կլինի պատվիրակությունների ղեկավարների Մասնակցությամբ։
Երկկողմ հանդիպումներն ու բուն գագաթնաժողովի միջոցառումները կշարունակվեն առաջիկա երկու օրերին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ