ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին
Համաշխարհային ՄամուլՄիավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, հայտնում է Թաթարստանի խորհրդարանի կայքը։
Կազանի միջազգային օդանավակայանում Գուտերեշին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինը։
Հոկտեմբերի 22-24-ը Կազանում տեղի է ունենում BRICS-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ BRICS-ը միջպետական ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Բացի Ռուսաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից՝ այս տարվա հունվարից այն ներառում է նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։