Նեթանյահուի տան վրա մենք ենք հարձակվել. «Հեզբոլլահը» հայտարարություն է տարածել
Համաշխարհային ՄամուլՇիա արմատական «Հեզբոլլահ» շարժումը ստանձնել է հոկտեմբերի 19-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան վրա կատարված հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Հեզբոլլահի» խոսնակ Մուհամմեդ Աֆիֆն ասել է, որ խմբավորումը «լիարժեք և բացառիկ պատասխանատվություն է կրում» հոկտեմբերի 19-ի հարձակման համար, որը թիրախավորել է «ռազմական հանցագործ և սիոնիստական ֆաշիզմի առաջնորդ Նեթանյահուի տունը», - նշում է գործակալությունը։
Միաժամանակ, շարժումը Իսրայելին մեղադրել է պատերազմի կանոնները խախտելու մեջ, ինչն էլ քաղաքական գործչի վրա հարձակման պատճառ է դարձել։ Բացի այդ, Աֆիֆը մեղադրել է ԱՄՆ-ին Թել Ավիվի գործողություններին աջակցելու մեջ։
Հոկտեմբերի 19-ին Լիբանանը անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել Նեթանյահուի տան վրա։ Վարչապետն ու կինը այդ պահին տանը չեն եղել։ Միջադեպի արդյունքում՝ ոչ ոք չի տուժել։