Նյու Հեմփշիրում անցկացվող փրայմերիզներում առաջնորդում է հանրապետական թեկնածու Միթ Ռումնին
ԱՄՆ
Այսօր՝ հունվարի 10-ին, ԱՄՆ–ի Նյու Հեմփշիր նահանգում անցկացվելու են ԱՄՆ–ի հանրապետական թեկնածուների նախնական ընտրությունների փրայմերիզները։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը` ընտրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում` ԱՄՆ–ի նախագահի հանրապետական թեկնածուի ֆավորիտ է համարվում գործարար, մորմոն և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնին։
Նախորդ շաբաթ Ռումնին արդեն մեծ աջակցություն էր ստացել հունվարի 3–ին Այովա նահանգում կայացած հանրապետական կուսակցության ժողովի ժամանակ։ Ենթադրվում է, որ Նյու Հեմփշիրում հանրապետական թեկնածուների ընտրազանգվածն ավելի քիչ կոնսերվատիվ է, քան Այովայում և ավելի քիչ ազատական, քան Նյու Յորքում։ Այս փաստը Միթ Ռումնին շատ ճկուն ձևով կարողանում է օգտանգործել` ի շահ իր վարկանիշի բարձրացման։ Ըստ Նյու Հեմփշիրում անցկացված հարցումների՝ Ռումնիի օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 35–40%–ը։
Նյու Հեմփշիրում անցկացվող փրայմերիզներում հաղթանակը շատ կարևոր է հանրապետականների համար, սակայն հանրապետականները ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի ընտրության հարցը որոշելու են ամռանը։
Ռումնիի հիմնական մրցակիցները նրան քննադատում են նախկինում նրա ղեկավարած մասնավոր ընկերությունը լուծարումից փրկելու համար տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատման և հետագայում ընկերությունը ճգնաժամից դուրս բերելուց հետո մեծ շահույթով այն վաճառելու համար։
Ռումնին, այս քննադատություններին ի պատասխան, հայտարարել է, որ ֆինանսա–տնտեսական ոլորտում իր կառավարչական փորձը նախագահ ընտրվելու դեպքում կնպաստի ԱՄՆ–ի տնտեսության զարգացմանը, ինչն՝ ըստ Ռումնիի, բացակայում է ներկայիս նախագահ Բարաք Օբամայի մոտ։ Բացի այդ, վերջին օրերին նախկին նահանգապետի մրցակիցների շրջանում լուրջ քննարկման առարկա է դարձել Ռունիի կրոնական հայացքները։ Ռումնին մորմոն է համարվում և Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդ է։ 2008 թ–ին ԱՄՆ–ի նախագահական ընտրությունների նախընտրական պայքարում Ռումնիի մորմոն լինելու փաստը եղավ նրա վարկանիշի անկման հիմնական պատճառը սենատոր Ջոն Մըքքեյնի հետ նախընտրական մրցավազքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)