ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր ժամանելու է Թուրքիա
Թուրքիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր ժամանելու է Թուրքիա:
Ակնկալվում է, որ Բան Կի Մունն ուղևորվելու է Ղազիայնթափ, որտեղ կհանդիպի Բաշար Ասադի ռեժիմից փախած սիրիացիների հետ: Այնուհետև մայրաքաղաք Անկարայում պլանավորվում է Բան Կի Մունի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Օրակարգի հիմնական հարցը սիրիական հակամարտության կարգավորումն է և դրան վերաբերող իրադարձություների հնարավոր զարգացումները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ էր հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ զգուշացնելով խուսափել քիմիական զենք կիրառելուց: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)