Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին «Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա 

Հայաստանը՝ երկու կրակի արանքում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ռուսաստանի Կազան քաղաքում իր աշխատանքն է սկսել BRICS գագաթաժողովը, որին մասնակցում են ավելի քան 32 երկրի պատվիրակություններ, որոնց մեծ մասը ներկայացված է պետությունների ղեկավարների դեմքով: Թեմայի հետ կապված ներկայացնում ենք քաղաքագետ Աղվան Պողոսյանի՝ «Փաստ» թերթի համար գրված վերլուծական հոդվածը.
«Վերջերս Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության այս երբեմնի ոչ պաշտոնական միավորումը լրջորեն ուժեղացրեց իր աշխարհաքաղաքական կշիռը ՝ զգալիորեն ընդլայնելով մասնակիցների շարքերը: Այսպես, միավորման գործող անդամների առաջնորդներից բացի, միջոցառմանը ներկա են ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ Մոլդովայի:
 
Լատինական Ամերիկան ներկայացնում են Կուբայի, Նիկարագուայի և Բոլիվիայի պատվիրակությունները, ընդ որում՝ վերջինս գլխավորում է նախագահ Լուիս Արսեն: Բացի այդ, մասնակիցների թվում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Լաոսի նախագահ Թյունգլուն Սիսուլիթը և այլ պետությունների ղեկավարներ։ Միջազգային քաղաքականության ոլորտի շատ փորձագետներ կարծում են, որ Մոսկվայի նախագահությամբ BRICS-ը սկսում է կարևոր դեր խաղալ համաշխարհային կարգի նոր բազմաբևեռ համակարգի ստեղծման գործում ։ Այս առումով զարմանալի չէ, որ BRICS-ը վերջին տարիներին ավելի հաճախ է հայտնվում աշխարհի պետությունների մեծ մասի խոշորագույն լրատվամիջոցների վերնագրերում:
 
Սակայն, եթե հետխորհրդային երկրների տարածքում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Լատինական Ամերիկայում քննարկվում է BRICS-ի ներկայիս օրակարգն ու ապագան, ապա պրոարևմտյան երկրների ԶԼՄ-ներում հրապարակումները ներկայացվում են միայն կառույցի քննադատությամբ: Ավելին, քաղաքականացված մեդիա կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի BRICS-ին վարկաբեկող թեզեր տարածեն նաև ԱՊՀ երկրների տարածքում: Եթե հետևենք BRICS – ի գագաթաժողովի շուրջ բացասական ֆոն ձևավորող արևմտամետ լրատվամիջոցների ֆինանսավորմանը, նկատելի է, որ դրա մեծ մասը ձևավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ՝ USAID-ի կողմից, որն ուղղակիորեն վերահսկվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից: Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում BRICS-ի գագաթաժողովը «Ազատություն» ռադիոկայանի պորտալների առանցքային թեման է, որոնց լրագրողները քննադատում են միավորումը ՝ կապված Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Մոնղոլիա կատարած այցի, արևմտյան գործընկերներին Կիևի կոչերի պրիզմայի և բազմաթիվ այլ միջազգային իրադարձությունների լուսաբանման հետ:
 
Նմանատիպ աշխատանք են կատարում նաև ռուսաստանից փախած օլիգարխի կողմից ֆինանսավորվող «Medusa» պարբերականը և բոլոր արևմտամետ բլոգերները (որոնք նաև USAID ծրագրերի դրամաշնորհառուներ են), որոնք տեղակայված են Արևել յան Եվրոպայի երկրներում: Ավելին, USAID գործակալությունը ձևավորում է (իսկ հետագայում ֆինանսավորում է) ազգայնական կազմակերպություններ, որոնք կազմված են Ռուսաստանի ազգային հանրապետությունների՝ տարածաշրջանների եկվորներից: Նրանց մասնակիցները, որոնք գտնվում են Վարշավայում, Վիեննայում, Ռիգայում և Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող այլ քաղաքներում, առաջ են քաշում թեզեր՝ Ռուսաստանի Դաշնությունը էթնիկ պատկանելության հիման վրա մի քանի պետությունների բաժանելու անհրաժեշտության մասին: Օրինակ՝ քանի որ BRICS-ի գագաթաժողովը տեղի է ունենալու Ռուսաստանի Թաթարստանի մայրաքաղաքում, թաթար ընդդիմադիրները զբաղված են սոցիալական ցանցերում կարծիքներ տարածելու առաջադրանքներով՝ Կազանի գագաթաժողովին նախապատրաստվելու իբր ցածր մակարդակի վերաբերյալ:
 
Նման կազմակերպությունների շարքում կարելի է առանձնացնել թաթար երիտասարդության «Азатлык» միությունը, «Свободный Идель–Урал» շարժումը և, այսպես կոչված, «Թաթարստանի անկախ կառավարությունը», որի առաջնորդներն ապրում են Կիևում: BRICS գագաթաժողովի անցկացման քաղաքի ցանկացած սոցիալական խնդիր այսօր ներկայացվում է որպես ռուսական իշխանությունների ոչ կոմպետենտության անհերքելի վկայություն: Ամենայն հավանականությամբ, BRICS-ի միջոցառումների երեք աշխատանքային օրվա ընթացքում ու հետագա մի քանի օրերին ևս կարելի է ակնկալել նաև այլ քննադատություն Կազանի սոցիալական ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության վերաբերյալ, որն անխուսափելիորեն աճում է միջազգային խոշոր միջոցառումների ընթացքում: Այստեղ ավելորդ չի լինի նշել, որ ընդամենը մեկ ամիս առաջ USAID-ն որոշում կայացրեց Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կրկնակի ավելացնելու մասին: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են USAID հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
 
Հայաստանում ժողովրդավարության և ներառականության ամերիկյան աջակցության ծավալները 120 մլն դոլարից կաճեն մինչև 250 մլն դոլար։ Հետաքրքիր է, որ եթե ԱՊՀ այլ երկրներում ամերիկյան գործակալությունը արևմտամետ բլոգերներին ֆինանսավորում է հաճախ «серые» կիսալեգալ գործիքների միջոցով, ապա մեր երկրում USAID-ն մեծացրեց ներկայությունը BRICS-ի գագաթաժողովին ընդառաջ՝ բացահայտ և իշխանությունների մասնակցությամբ: Մյուս կողմից՝ արդեն այս տարվա ամռանը Ադրբեջանը BRICS-ին միանալու պաշտոնական հայտ էր ներկայացրել: Այդ միավորման մաս կազմելու Բաքվի ծրագրերի մասին հայտնի էր դարձել դեռևս հուլիսի սկզբին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ։ Զուգահեռ Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել:
 
Հռչակագրի տեքստում նշվում էր, որ Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերում BRICS-ին անդամակցելու հարցում, իսկ Չինաստանը պատրաստակամություն է հայտնում աջակցել այդ համագործակցությանը: Բոլորովին վերջերս BRICS-ին անդամակցելու հայտ պաշտոնապես ներկայացրել է Թուրքիան։ Էրդողանի վարչակազմում այդ որոշումը բացատրել են նրանով, որ «Геополитический полюс»-ը հեռանում է Արևմուտքի երկրներից, և Անկարան պետք է ձգտի ամրապնդել կապերը զարգացող տնտեսությունների հետ, ինչպես նաև ընդլայնել իր ազդեցությունը՝ բազմաբևեռ աշխարհի պայմաններում: Նույնիսկ լինելով ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը ՝ Թուրքիան արդեն քառորդ դար սպասում է Եվրամիությանը անդամակցելուն, և, ըստ ամենայնի, այդ գործընթացը կարող է անորոշ ժամանակով ձգձգվել: Զարմանալի չէ, որ Թուրքիայի նախագահը բացահայտ ասում է, որ իր երկիրը «կզարգացնի հարաբերությունները Արևելքի և Արևմուտքի հետ միաժամանակ», քանի որ ցանկացած այլ ճանապարհ կվնասի Թուրքիային:
 
Մինչդեռ, նույն Մհեր Գրիգորյանը, պատասխանելով BRICS-ին Երևանի անդամակցության հնարավորության մասին հարցին, հայտնում է, որ նման քննարկումներ երկրում նույնիսկ չեն ընթանում: Արդեն այս հռետորաբանությունից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում ամերիկյան ինստիտուտների գործունեությունը կարելի է արդյունավետ համարել։ Մինչ համաշխարհային առանցքային խաղացողները քննարկում են համաշխարհային տնտեսության անկախ համակարգի ձևավորումը, իսկ Բաքուն և Անկարան հասնում են BRICS-ին՝ հետևելով բազմաբևեռ աշխարհի քաղաքական կուրսին, ԱՄՆ Պետդեպարտամենտը մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում՝ պաշտոնական Երևանի հավանությամբ: Թեև նույն Թուրքիայի օրինակը ակնհայտորեն ցույց է տալիս, որ նման զիջումները երբեք չեն դառնա ԵՄ-ին և արևմտյան մյուս ինստիտուտներին ինտեգրվելու երաշխավորը: Եվ եթե մի քանի տարի հետո մեր երկիրը մնա միջազգային քաղաքականության և համաշխարհային տնտեսության լուսանցքում, այն, ինչ այսօր տեղի է ունենում, կարելի է անվանել այդ դրույթի մեկնակետերից մեկը»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսը
Ամենադիտված