Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. Պուտին
Համաշխարհային ՄամուլՄերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կազանում BRICS գագաթնաժողովի «Outreach»/BRICS+ ձևաչափի առաջին լիագումար նիստում, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Խոսելով աշխարհում զինված հակամարտությունների մասին՝ նա հատկապես ընդգծել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Պուտինը նշել է, որ Գազայի հատվածում մարտերի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
ՌԴ նախագահն ընդգծել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման կարևորությունը Պաղեստին պետության ստեղծման միջոցով։