Իսրայելի հարվածների պատճառով` 809 000 լիբանանցի լքել է իր տունը. ՄԱԿ
Համաշխարհային ՄամուլԱվելի քան 800 հազար լիբանանցի ստիպված է եղել լքել իր տունը «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հակամարտության և Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր 809 043 ներքին տեղահանված անձ է գրանցվել, որոնցից 52%-ը կանայք են, 48%-ը՝ տղամարդիկ»,- նշվում է զեկույցում։
Միջազգային կազմակերպության տվյալներով՝ մոտ 191,9 հազար մարդ ժամանակավորապես տեղավորվել է 1,1 հազար կացարաններում։ Նման կենտրոններից 901-ը կամ 82 %-ն արդեն ամբողջությամբ լցված է։