Ստամբուլում Թուրքիայի ընդդիմությունը բազմահազարանոց ցույց է անցկացրել
Թուրքիա
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ այսօր Թուրքիայի ընդդիմադիր հանրապետաժողովրդական կուսակցության կողմնակիցները Ստամբուլի Թաքսիմի հրապարակում բազմահազարանոց ցույց են անցկացրել։ Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են արտահայտել Ստամբուլի դատախազության հանրապետաժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քիրիջարողլուին ձերբակալելու կայացրած որոշման դեմ։
Հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել «Էրդողան հեռացիր» և այլ հակակառավարական կոչերով։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ոստիկանությունը չի միջամտել բողոքի ցույցերին։
Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը դիմել էր Թուրքիայի խորհրդարանին Քեմալ Քիրիջարողլուին պատգամավորական մանդատից զրկելու համար։ Դատախազությունը թուրք կուսակցապետին մեղադրում է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցելու և պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)