«Հրապարակ». Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք կողմ չեն քվեարկել կանոնակարգին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ 71 հոգանոց խմբակցությունը նախօրեին 67 կողմով ընդունեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման աղմկահարույց կանոնակարգը, որն ընդդիմության կողմից բնորոշվեց որպես հերթական զիջումների փաստաթուղթ։ Ովքեր են այն 4 պատգամավորները, որոնք չեն քվեարկել կանոնակարգին կողմ, այն դեպքում, երբ գործուղման մեջ գտնվողներն անգամ, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի ընձեռած հնարավորությունից, գրավոր թողել էին իրենց կողմ դիրքորոշումները:
Գրավոր դիրքորոշումը` կողմ հայտնել էր 2 պատգամավոր․ Վահե Ղալումյանն ու Սոնա Ղազարյանը: Իսկ Արփի Դավոյանը, Ռուստամ Բաքոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մերի Գալստյանը բացակա էին, բայցեւ իրենց դիրքորոշումը չէին փոխանցել ԱԺ-ին։ Մեզ թույլ չենք տա պնդել, որ սա եւս որոշակի դիրքորոշում է կամ ընդդիմանալու ձեւ: Թերեւս ուղղակի անփութություն է, թեեւ կարող է նաեւ էժան չնստել այս անձանց վրա»: