3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը Վաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. Բեսենթ Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ ՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին 513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցեր Գվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդու Աբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասին Սահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետ Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը 

Հնարավոր է` հետ քաշեն զորքը Ջերմուկից, քանի որ ներխուժել են մոտ 6 կմ. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին: «Մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք, թե հետագայում ինչ կլինի, ես կանխագուշակումներ չեմ անի, ուլտիմատումներով չեմ խոսի: Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Մենք չպետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում կա՞ կետ, որը ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը պետք է ՀՀ տարածքից հետ քաշվեն՝ Սիմոնյանն ասաց, որ պայմանագրի կետերը չի բացահայտելու։


«Տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է՝ պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ եկել, եւ մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»,- հույս հայտնեց նա: Չնայած ԱԺ նախագահի այս պնդումներին, ոչ ոք Հայաստանում հույս չունի, որ ադրբեջանական զորքը հետ է քաշվելու Ջերմուկի, Սեւ լճի, Ներքին Հանդի տարածքներից եւ մեզ է վերադարձնելու տասնամյակներ շարունակ մերը եղած Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որը թշնամին զավթել է` ինչպես հեքիաթների հրեշն է զավթում ջրի ակունքը` թույլ չտալով, որ մարդիկ դրանից օգտվեն: Թեեւ ինքն էլ որեւէ օգուտ չունի այդ 21 կիլոմետրանոց հատվածից` այն իրեն բոլորովին պետք չէ: 

Ջերմուկը, որ Հայաստանի ամենաակտիվ զբոսաշրջային քաղաքներից է, ադրբեջանական դիրքերի առաջխաղացումից հետո վերածվել է ուրվական քաղաքի, որտեղ զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է, առողջարաններն ու հյուրանոցային համալիրները գրեթե դատարկ են կամ կիսադատարկ: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ:

- Ջերմուկում ի՞նչ իրավիճակ է: Թշնամին փաստացի հետ չի քաշում իր զորքը մեր տարածքից:

- Ընդհանուր առմամբ, նորմալ վիճակ է, ոչ մի կտրուկ փոփոխություններ չեն եղել, նորմալ, ոնց նախկինում կար, ներկա պահին այդպես էլ մնում է: Ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել:

- Բնագծերի կահավորում տեղի ունեցե՞լ է այս ընթացքում: Առհասարակ, ինչ-որ աշխատանքներ տարվե՞լ են՝ մեր դիրքերն ամրացնելու համար:

- Մեր կողմից ինժեներական աշխատանքներ են տարվում: Աշխատանքներ են անում, դիրքավորման եւ այլն, անվտանգության առումով նորմալ է:

- ԵՄ դիտորդներ կա՞ն մարզում, ինչո՞վ են զբաղվում:

- Դիտորդները կան, եւ մարզկենտրոնում է իրենց մշտական տեղակայման վայրը, բայց նաեւ Ջերմուկում են լինում, 60-ից ավելի ԵՄ դիտորդ կա մարզում, որոնք իրենց աշխատանքները կատարում են, եթե կրակոցներ-բան է լինում, այցելում են այդ ուղղություններով, դիտարկումներ են կատարում ու արձանագրում:

- Փաստորեն, կրակոցներ էլ են լինում:

- Չէ, չէ, հաճախակի կրակոցներ չեն լինում: Առավել եւս` Ջերմուկում… հազվադեպ:

- ԵՄ դիտորդներն ինչ-որ դեր խաղո՞ւմ են՝ թշնամու գործողությունների հետ կապված:

- Դրական ազդեցություն ունեն, նրանց գտնվելը թե՛ մարզի եւ թե՛ բնակիչների վրա դրական ազդեցություն է թողնում:

- Խոսակցություններ կան, որ ԵՄ դիտորդների պայմանագրի ժամկետը հնարավոր է չերկարացվի` փետրվարին լրանում է 2 տարին:

- Ինձ թվում է՝ այդ առումով դեռ քննարկումներ չկան, ես կոնկրետ ոչ մի կարծիք չեմ կարող ասել, դա ավելի բարձր մակարդակի հարց է:

- Ալեն Սիմոնյանն ասում է՝ երբ խաղաղության պայմանագիր կնքեն, թշնամին իր զորքը հետ կքաշի մեր տարածքներից: Դուք ի՞նչ եք կարծում:

- Շատ հնարավոր է, որ` այո, հետ քաշեն, քանի որ ներխուժել են մոտ վեց կիլոմետր, հնարավոր է հետ քաշվեն, եւ դառնա նախկին սահմանային գիծը: Մենք կողմ ենք, որ խաղաղության պայմանագիր լինի, մեզ, մեր մարզին, մեր երկրին պետք է: Վերջին մի քանի տարում այնպիսի դեպքեր եղան, որ հիմա ուղղակի անհրաժեշտ է մեզ այդ խաղաղությունը:

- Ամեն դեպքում, Ջերմուկ քաղաքն էլ առաջվա ակտիվ առողջարանային քաղաքը չէ, զբոսաշրջիկներ գրեթե չկան: Ինչո՞վ է պայմանավորված դա, եթե, ինչպես ասում եք, ամեն ինչ նորմալ է:

- Դե, որովհետեւ որոշ դեսպանատներ իրենց քաղաքացիներին զգուշացնում են, որ չայցելեն այդ տարածքներ, բայց ասեմ, որ վերջերս ես Ջերմուկում էի, զբոսաշրջիկներ կային, ճիշտ է` շատ չեն, բայց քիչ էլ չեն: Դե, հիմա աշուն է, աշնանը, բնականաբար, նվազում է տուրիստների թիվը: Ջերմուկում լավ առողջարաններ կան, օրինակ, «Գլաձոր» առողջարանը վերանորոգվում է, տարբեր աշխատանքներ են տարվում տուրիզմի ուղղությամբ, անցած շաբաթ ֆորում տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաեւ էկոնոմիկայի նախարարը: Մեծ ներդրում են արել Արսենյանները «Գլաձոր» առողջարանի համար` մինչեւ յոթ միլիարդ դրամ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստԲժիշկը զգուշացրել է Ամանորին ընդառաջ արագ նիհարելու վտանգների մասին Պոչետինոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ․ առաջին փորձությունը՝ «Լիվերպուլը»Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համարԱմեն օր տարբեր ժամի՞ եք քնում․ հետազոտողները կապ են գտել դեպրեսիայի հետԾխողների մոտ դեմենցիայի ռիսկը 31%-ով բարձր է․ 61 հետազոտության տվյալներըԺամերով հեռուստացույցի առջև․ կապ է հայտնաբերվել երիկամների աշխատանքի վատթարացման հետԿրծքագեղձի քաղցկեղը՝ մեկ արյան թեստո՞վ․ փորձնական մեթոդի խոստումնալից արդյունքըԻնֆարկտից հետո ո՞վ է առավել վտանգված․ նոր մոդելը կարող է օգնել բժիշկներինՍալվադորը զինված ռոբոտներ է կիրառել Հաիթիի ավազակախմբերի դեմԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 13-ին Թունավոր մշուշ Դելիում․ օդի աղտոտվածության ցուցանիշը գերազանցել է 400-ըԾեծկռտուք Աբու Դաբիում․ Դվալիշվիլիի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ էՎան Հոլենն ընդդեմ Շումերի․ պայքար ԱՄՆ Սենատի դեմոկրատների ղեկավարության համարՃապոնիան կարող է կիսով չափ կրճատել որոշ զենքերի գնումները․ ReutersՋերմաստիճանը կբարձրանա. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԽարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել Միացյալ Նահանգներում մահապատժի է ենթարկվել երեք երեխաների դաժան սպանության մեջ դատապարտված տղամարդըԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելԼեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանող տասներեք մարդՆոյեմբերի 14-ին Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասվում է մինչև 60,000 ցուցարարԻ՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ (տեսանյութ) Վաղարշապատում 15–ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը Ինչպե՞ս է տարածվել հրդեհը․ տուժող կողմը պահանջում է դեպքի վայրում քննչական փորձարարություն
Ամենադիտված