Լավրովի այցը Ուզբեկստան անորոշ ժամանակով հետաձգվել է
ՌուսաստանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի իր գործընկեր Բախտիյոր Սաիդովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան և Տաշքենդը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ ամրապնդելու երկու երկրների «համապարփակ ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը»։
«Աշխատանքային գրաֆիկների փոփոխությունների պատճառով պայմանավորվածություն է ձեռք բերվել հետաձգել հոկտեմբերի 28-29-ը նախատեսված Լավրովի այցը։ Նա, ավելի ուշ, Տաշքենդ կմեկնի»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում, ռուս և ուզբեկ դիվանագետները հանդիպել են։