Մուամար Քադաֆին ուներ 150 մլրդ. դոլլար
Աշխարհ
France-Presse-ի հաղորդմամբ՝ մի շարք երկրներ ապասառեցրել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի և նրա կողմնակիցների հաշիվներից մոտ 20 մլն դոլլար: Այդ երկրների թվում է նաև ԱՄՆ-ն:
Ինչպես գրում է France-Presse-ը՝ Լիբիայի ԱԳ նախարար Աշուր Բին Խայալիի խոսքերով գումարը արդեն գտնվում է Լիբիայի նորաստեղծ կառավարության տրամադրության տակ, սակայն փոխանցված գումարի ստույգ մեծությունը չի հրապարակվում: Լիբիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ դա միայն փոխանցվելիք գումարի առաջին և փոքր մասն է:
Հիշեցնենք, որ Ջամահիրիայի առաջնորդի և նրա հարազատների արտասահմանյան հաշիվները սառեցվել եին անցյալ տարվա փետրվարին, երբ Լիբիայում ընդհարումներ սկսվեցին իշխանության և ընդդիմության միջև: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Քադաֆիի և նրա հարազատների ակտիվները հասնում եին 150 մլրդ դոլլարի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ