2025 թ․ կապիտալ ծախսերի 55,85%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին․ ֆինանսների նախարար
Հայաստան2025 թ․ կապիտալ ծախսերի 55,85%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20%-ով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6%-ը և 2024թ․-ի համեմատ 0,7%-ով շատ կլինեն։