ՀՀ-ում աղքատության մակարդակը նվազել է՝ 27 տոկոսից հասնելով 23,7 տոկոսի․ նախարար
Հայաստան
ՀՀ-ում աղքատության մակարդակը շարունակաբար նվազել է՝ 27 տոկոսից հասնելով 23,7 տոկոսի։ Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2025թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
«Աշխատանքի շուկայում ունենք դրական զարգացումներ․ հունվար-օգոստոսին միջին աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով, պետական հատվածում՝ 10,1, մասնավորում՝ 5,4 տոկոսով, իրական աշխատավարձը 0,1 տոկոս գնանկման պայմաններում աճել է 6,7 տոկոսով։
Վարձու աշխատողների թվաքանակն աճել է 4,9 տոկոսով։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 4,9 տոկոսով»,- նշեց նա։