2024-ի վերջում կունենանք 50%-ին մոտ պետական պարտք, 2025-ին՝ 53․5 %․ նախարար
Տնտեսություն2024-ի վերջում կունենանք 50%-ին մոտ պետական պարտք։ Այս մասին ասօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2025 թվականին պետական պարտքը կհասնի 53․5 %-ի, այսինքն կլինի 5 տրիլիոն 914 միլիարդ դրամ․ այսինքն 5 տրիլիոն 30 միլիարդից կաճի մինչև 5 տրիլիոն 914 միլիարդ դրամ»,- նշեց Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ դա պայամանվորված է բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով, որը ունենալու ենք 2025 թվականին։