Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը 2025 թվականին կկազմի 3,4 տրլն դրամ. Ֆինանսների նախարար
Տնտեսություն
Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը 2025 թվականին կկազմի 3 տրլն 452 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միաժամանակ եկամուտը կլինի 2 տրլն 873 մլրդ դրամ մակարդակի վրա։ Այսպիսով, պետական բյուջեի դեֆիցիտը, ըստ նախարարի, կկազմի 5,5 տոկոս կամ 609 մլրդ դրամ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)