Ես չգիտեմ՝ ով է ավելի կարևոր․ Ֆինանսների նախարարը՝ պետբյուջեի հաշվին Աննա Հակոբյանին 134 դոլարանոց LEXUS ձեռքբերելու մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՖինանասների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ճեպազրույցում անդրադարձել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սպասարկելու համար պետբյուջեից 134 հազար դոլար դուրս գրելու ու թանկարժեք LEXUS մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու հարցին։
Ֆինանասների նախարարը խուսափեց հստակ պատասխանել հարցին, թե ո՞րն է դրա արդյունավետությունը՝ նշելով, որ այդ հարցը պետք է ուղղել Պետական պահպանոթյան ծառայությանը․ «Վստահ եմ իրենք կպատասխանեն»,- նշեց նախարարը։
Լրագրողի հարցին՝ նախարա՞րն է ավելի կարևոր և բարձրաստիճան պաշտոնյա, թե՞ Փաշինյանի տիկինը, որը պետական պաշտոն չի զբաղեցնում, բայց սպասարկվում է 2023 թվականի արտադրության LEXUS-ով, իսկ նախարարը՝ 2018 թվականի արտադրության TOYOTA PRADO-ով։
«Ես չգիտեմ՝ ով է ավելի կարևոր»,- պատասխանեց նախարարը։
Դիտարկմանը, թե նախարարությունը ծախսերի արդյունավետությունը չի՞ գնահատում, եթե որոշում են կայացնում չեն կարող առարկել և չհաստատել, Հովհաննիսյանն ասաց․
«Չէ մենք խոսում ենք հնարավորությունների մասին և յուրաքանչյուր մարմին որոշում է՝ որն է առաջնահերթ»,- ասաց Ֆինանսների նախարարը։