13,9 միլիարդով ավելացել է 2025-ի սոցապի բյուջեն․ նախարար (տեսանյութ)
Տեսանյութեր905 միլիարդ է դարձել Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի տարեկան բյուջեն՝ 2025 թվականի նախագծով, իսկ դա նշանակում է, որ 13,9 միլիարդով գերազանցում է ընթացիկ տարվա ծախսերի ծավալը։ Այս տարբերությունը բյուջեի նախագիծն ԱԺ-ում ներկայացրած ֆինանսների նախարարը բացատրել է բազային ցուցանիշների թվային աճի հանգամանքով, այսինքն տարըհանված արցախցիների նոր սոցիալական կարգավիճակով պայմանավորված։ Նախարար Վահե Հովհաննիսյանը հավելել է նաև, որ սոցպաշտպանության ոլորտի քաղաքականությունն էական փոփոխություններ չի կրել։