Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 

Ովքե՞ր և ինչո՞ւ են ցանկանում Արցախի հարցը «փակված» տեսնել. փոխվել են ժամանակները, տեխնոլոգիաները, իսկ պատկերը նույնն է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ կարելի է լսել արտահայտություն, որ Արցախի խնդիրը (հարցը) փակված չէ: Ըստ որում, հաճախ այդ արտահայտությունը ուղեկցվում է հորդորներով, որ պետք է այս անել, այն անել, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ հարցը փակված չէ: Հարկավ, չենք վիճի կամ վիճարկի. պետք է շարունակաբար գործել, ակտիվ լինել, ամեն առիթով, տո՝ թեկուզ առիթ ստեղծելով՝ բարձրացնել հարցը բոլոր հնարավոր ներքին ու արտաքին հարթակներում: Ինքնին հասկանալի է, որ այսպես ասված՝ «օրվա իշխանությունը» դա չի անելու և չի անում:
 
«Օրվա իշխանությունը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի, բացարձակապես համամիտ է Հայաստանի ու հայության ոխերիմ թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ալիևի և Էրդողանի հետ, որ՝ վերջ, Արցախի հարցը փակված է: Չկա հայկական Արցախ, Արցախում չկան հայեր, ուրեմն՝ չկա նաև Արցախի հարց: Բայց հայությունը՝ թե՛ իր հավաքականությամբ, թե՛ իր քաղաքական, կուսակցական, հասարակական, ազգային կառույցներով, գերազանցապես այդպես չի կարծում:
 
Այդպես կարծում են բացառապես փաշինյանականները, նրանք, ովքեր ճամարտակում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մասին, կամ նրանք, որոնք իրենց խղճի հետ գործարքի գնալով՝ փաշինյանական իշխանության շահառու են՝ բառի ամենաուղիղ իմաստով: Բայց խոսքը նրանց մասին չէ: Իսկ խոսքն այն մասին է, որ Արցախի հարցն ինքնին «Հայկական հարցի» բաղկացուցիչ մասն է, եթե չասվի՝ ուղիղ շառավիղն է: Ու, որպես այդպիսին, այդ հարցը կարող է «փակված» համարվել կա՛մ լուծում ստանալուց հետո, կա՛մ այն բանից հետո, երբ «Հայկական հարցն» էլ փակվի, այսինքն՝ ինչին ձգտում են թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը, թե՛ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Հակիրճ՝ քանի դեռ «Հայկական հարցը» փակված չէ, ուրեմն՝ փակված չէ նաև Արցախի հարցը: «Արցախի հարց» ասվածը որոշակի իմաստով Հայոց ցեղասպանության հետևանք է:
 
Ավելին, բուն Արցախի տարածքում ևս 20-րդ դարի առաջին կեսում, կոնկրետ՝ 1920 թվականին տեղի է ունեցել ցեղասպանական ոճրագործություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «Շուշիի ջարդեր» եզրույթով ու վերաբերում է 1920 թ. մարտի 22-26-ը հայկական Շուշիում իրականացված ջարդերին, որոնց ընթացքում շուրջ 20 հազար հայ կոտորվեց: Վստահ ենք, որ շատերն են ծանոթ պատմական իրադարձությունների հիմնական դրվագներին ու դեպքերի ողբերգական ընթացքին, ուստի պարզապես հիշեցնենք, որ «Արցախի հիմնախնդիր» ասվածը ո՛չ երեկ, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրն է ծագել: Ու չնայած անցած տասնամյակներում շատերն են ցանկացել «Արցախի հարցը» փակված համարել, ինչպես «փակված» էին համարում «Հայկական հարցը», բայց այդպես չէր և այդպես չէ: Խորհրդային Միության պայմաններում էլ հարցը պարզապես «քնեցված» էր, թեպետ Խորհրդային Հայաստանի տարբեր ղեկավարներ միշտ էլ բարձրացրել են այն:
 
Պարզից էլ պարզ էր, որ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ այս հիմնախնդիրը նորից բորբոքվեց: Թշնամին էլի դիմեց ցեղասպանության՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը, բայց 90-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու հաղթել (քավ լիցի, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 14-15 տարեկան էր...): Լավ, իսկ, մեծ հաշվով, ի՞նչ է «Հայկական հարցը», ո՞րն է այդ հարցի խտացված բովանդակությունը: Եթե շատ պարզ, ապա դա ժողովրդի, ազգության՝ սեփական բազմահազարամյա բնօրրանում, սեփական հողի վրա, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու, սեփական ճակատագիրն իր կամքով տնօրինելու բնական ու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքն է խլված միլիոնավոր հայերից՝ Հայոց ցեղասպանության հետևանքով, այդ իրավունքը խլվել ու խլվում է Արցախի հայությունից՝ արդեն մեր օրերում, ինչպես ասվում է՝ «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ:
 
Փոխվել են տեխնոլոգիաները, հեռագրին փոխարինել է ինտերնետը, բայց պատկերը նույնն է, ի դեպ: Ժամանակի խոշոր ընդգրկման տիրույթում՝ ժողովուրդները կա՛մ պաշտպանում են ու տեր են կանգնում իրենց իրավունքներին, կա՛մ վերանում, կորչում-անհետանում են պատմության ասպարեզից, երկրի երեսից: Այսինքն, մեր ազգը կա՛մ պետք է ուժերի գերլարումով կարողանա լուծել իր հարցը, տիրանալ իր իրավունքներին, կա՛մ համակերպվի վերանալուն, կորչել-անհետանալուն՝ իր ամեն ինչով: Կենտրոնանանք կոնկրետ Արցախի հարցի փակված-չփակված լինելու վրա: Այն փակված չէ ու չի էլ կարող փակված լինել, քանի դեռ կան մարդիկ, մեր այն հայրենակիցները, որոնք բառացիորեն դեռ 1-1,5 տարի առաջ ապրում էին իրենց բնօրրանհայրենիքում:
 
Հարցը փակված չէ, քանի դեռ կան մարդիկ, որոնք կռվել են այդ հայրենիքի ազատագրման համար ու պաշտպանել են այն: Քանի դեռ կան մարդիկ, որոնք ամենահարազատին՝ որդուն, եղբորը, հորը, պապին են կորցրել հանուն Հայրենիքի այդ հատվածի գոյության: Կարճ ասած՝ քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի հիշողությունը, Արցախի հարցը փակված չէ: Ու դա հրաշալի հասկանում է նաև փաշինյանական իշխանությունը, որը հատուկ այնպես է անում, որ Արցախից բռնի տեղահանված, գործնականում էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները հնարավորինս ցաքուցրիվ ապրեն, հավաք բնակություն չունենան մեկ-երկու կոնկրետ վայրում՝ կտրվելով միմյանցից, զրկվելով իրենց բարբառով ոչ վիրտուալ հաղորդակցվելուց, իրենց ավանդույթները հնարավորինս պահպանելուց: Նմանապես պատահական չէ այն չուզողական, մուննաթային, երեստվողական վերաբերմունքը, որ դրսևորվում է Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Պատահական չէ, որ փաշինյանական իշխանությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ հնարավորինս շատ արցախցիներ ցանկանան հեռանալ նաև Հայաստանից: Պատահական չեն իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով Արցախի հայության հասցեին ներքին թշնամանք ու ատելություն սերմանելու դրսևորումները:
 
Հազարամյակներով իրենց հողուջուրը, իրենց ինքնությունը պահած մարդկանց... նպաստի խնդրարկուի են վերածել: Այդ ամենը նպատակաուղղված է արցախցիներին Հայաստանից հեռացնելուն և «Արցախի հարցն» այդ չափով, այսպես ասած, «փակելուն»: Բայց նաև ակնհայտ է, որ այս իշխանությունից ազատվելուց, ազատագրվելուց հետո ձևավորվելիք ազգային իշխանությունը կրկին բացելու է «Արցախի հարցի» թղթապանակը: Վերջին հաշվով, իրականացվել է ցեղասպանություն: Ու դա հենց այնպես անցնելու է, գնա՞: Այդ ամենը շատ ավելի լավ հասկանում է նաև մեր դարավոր թշնամին, որը հենց դրա համար էլ իր շահած «փաշինյանական» իշխանություն-բոնուսի միջոցով ձգտում է այնպես անել, որ արդեն վաղը, մյուս օրը փակի հենց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առհավետ:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել
Ամենադիտված