Գազայում արտադրվող օծանելիքը ստացել է M-75 հրթիռի անունը
Մերձավոր Արևելք
Գազայում կա ամեն ինչ, այդ թվում՝ տեղի պաղեստինցիների համար կոսմետիկական տարբեր միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերություն: Այս բիզնեսի սեփականատեր Շադի Ադուանը որոշել է նշել «8-օրյա պատերազմում Իսրայելի նկատմամբ տարած մեծ հաղթանակը» նոր օծանելիքի արտադրությամբ, որը նա անվանել է М-75՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ստեղծված հրթիռի անունով: Ադուանը հետևյալ կերպ է գովազդում իր արտադրանքը. «Հոտը հաճելի է և ձգող, ինչպես և պաղեստիյան դիմադրության կողմից պատրաստված հրթիռները, հատկապես՝ М-75-ը»: Իր այս քայլով Ադուանը ցանկանում է հիշեցնել Գազայի բնակիչներին հաղթանակի քաղցր բույրի մասին «որտեղ էլ նրանք գտնվեն, անգամ Չինաստանում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ