Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ Բենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ Սերդյուկով 

Քինդեր սյուրպրիզը. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

Մեկամսյա փնտրտուքներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը երեկ վերջապես ընտրեց արդարադատության նախարարի իր «սրտի» թեկնածուին։ Հայաստանի արդարադատության նախարար կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը: ՔՊ վարչության վերջին նիստում 5 թեկնածություն է քննարկվել՝ Սրբուհի Գալյանի, ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Լիանա Ղալթաղչյանի, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի:


Առաջադրված թեկնածուների ֆոնին Սրբուհի Գալյանի ընտրությունն անակնկալ էր ոչ միայն շարքային քաղաքացիների համար, անգամ իշխող թիմում են զարմացել, թե ինչպես Սրբուհին վերջին պահին հայտնվեց թեկնածուների շարքում, առավել եւս՝ ընտրվեց, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ նախորդ նիստից հետո թիմակիցների մոտ բարձրաձայնել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի նկատմամբ իր համակրանքի մասին, ինչից հետո ՔՊ-ականներից ոմանք վարչությանն են ներկայացրել Արփինե Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ Սրբուհի Գալյանի մասին նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ հերթական ընտրությունը տապալվել է, եւ հնչեցրել են Գալյանի անունը, Փաշինյանն ասել է, որ հանգիստ թողն են նրան, նա շատ գործ ունի անելու։ Խոսքը նախկինների «թալանը վերադարձնելու» մասին է` Սրբուհի Գալյանը համակարգում էր ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման գործերը` որպես դատախազի տեղակալ:
Մեզ պատմեցին, որ 32-ամյա Գալյանի թեկնածությունը վարչությանն է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ վարչության նիստի օրը։ Գալյանն Ավինյանի ընկերներ Ռուստամ Բադասյանի եւ Արգիշտի Քյարամյանի համակուրսեցին է, եղել է արդարադատության փոխնախարար, երբ Բադասյանը նախարար էր։ Այսինքն՝ այս «կռուգից» է: Նա գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, դրանից առաջ՝ մոտ մեկ տարի եղել է արդարադատության փոխնախարար:

Գալյանի ընտրությունը ՔՊ-ական որոշ շրջանակների մոտ տպավորություն է թողել, որ իշխանությունը փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից: Ստացվում է, որ նա անգամ ՔՊ վարչությունում չունի մեծամասնություն, եթե Ավինյանը կարողանում է իր թեկնածուին անցկացնել։ Եվ եթե դա այդպես է, ապա Ավինյանն ամրացնում է իր դիրքերը․ կառավարության եւ ուժայինների առանցքային պաշտոններում նրա մտերիմներն են՝ Քննչական կոմիտե, ՊԵԿ, շուտով՝ արդարադատության նախարարություն, նաեւ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ Գալյանը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ է մտերիմ։ Բայց այս տպավորությունը կարող է նաեւ թվացյալ լինել կամ Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ բեմադրված:

Մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչության կեսից ավելին՝ 15 հոգուց 8-ն է կողմ քվեարկել Գալյանին, հիմնականում` Ավինյանի մտերիմները, բացառությամբ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի, որը Փաշինյանի հավատարիմներից է եւ դժվար թե առանց նրա գիտության հանդգներ նման քայլի գնալ։ Գալյանին կողմ են քվեարկել, Տիգրան Ավինյանից բացի, Ալեն Սիմոնյանը, Գնել Սանոսյանը, Արմեն Փամբուխչյանը, Ռուբեն Ռուբինյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը եւ Արսեն Թորոսյանը։ Իսկ Արփինե Սարգսյանն ընդամենը երեք ձայն է ստացել՝ Արփի Դավոյանի, Վահագն Ալեքսանյանի եւ Վաղարշակ Հակոբյանի կողմից։

Ի դեպ, վարչության մեր աղբյուրի տպավորությամբ՝ թեկնածուներից նախարարի գործունեության լավագույն տեսլականը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանը, սակայն նրա օգտին քվեարկել են միայն Սասուն Միքայելյանն ու Վաղարշակ Հակոբյանը։ 

Վերադառնալով Գալյանի ընտրությանը․ չնայած ՔՊ-ում կարծում են, թե նա Ավինյանի թեկնածուն է, սակայն չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե այս թեկնածությունն ունեցել է աչքի առաջ, բայց այս մեկամսյա ներկայացումը սարքել է, որ ցույց տա, թե ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն չէ, իրենց մոտ դեմոկրատիա է տիրում: Տեսաք, թե ինչպես իր թեկնածուն չանցավ, այլ ՔՊ վարչությունը որոշում կայացրեց: Թեեւ կարող էր առհասարակ նման քննարկման չդնել եւ իր հրամանագրով նշանակել նախարարին, ինչպես արել է մինչ օրս: Իսկ այսպես ե՛ւ ինտրիգը պահեցին, ե՛ւ հանրության համար ուշագրավ շոու ապահովեցին, ե՛ւ դեմոկրատ երեւացին: 

ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանին հարցրինք՝ արդարադատության նախարարի այս երկար փնտրտուքը եւ վերջում ոչՔՊականի ընտրելը չի՞ նշանակում, որ ՔՊ-ում կադրային դեֆիցիտ կա։ «Ի սկզբանե, այո, որոշում ունեինք կուսակցականի ընտրել, բայց կուսակցական շրջանակներում լայն քննարկումների արդյունքում չգտանք այն կուսակցական ընկերոջը, այն թեկնածուին, որը կարող էր դիմագրավել այսօրվա մարտահրավերներին կամ նոր նախատեսվող բարեփոխումներն առաջ մղել՝ ելնելով մասնագիտական կարեւոր փորձառությունից, կրթությունից, կրթական հետագծից»։ Այսինքն՝ չե՞ն սխալվում ձեր քննադատները, երբ ասում են, որ իշխանությունում կրթված, բանիմաց մասնագետներ չկան, ճի՞շտ էր պնդումը, որ բոլորը Փաշինյանի ուսապարկերն են։

«Դա ոչ կոռեկտ մեկնաբանություն է, չէի ուզի անդրադառնալ, բայց պիտի ընդունեք, որ ընտրված թեկնածուն թիմի լիարժեք անդամ է, պարզապես կուսակցական չէ, դեռեւս 2019 թվականից նա պաշտոն է զբաղեցնում, եւ իմ` գուցե սուբյեկտիվ կարծիքով, բոլոր պաշտոններում պատվով է իրականացրել իր վրա դրված պատասխանատվությունը։ Եվ եթե նման մարդիկ կիսում են մեր վարած քաղաքական կուրսը, պատրաստ են քաղաքական պատասխանատվության, պատրաստակամ են մաս կազմել վարչապետի կաբինետին, նվազագույնը պետք է թիմակից ու գաղափարակից լինեն»,- ասաց ՊՎԾ պետը։ Նկատեցինք, որ Գրիգոր Մինասյանն էլ էր ստանձնել պատասխանատվություն՝ ինչո՞ւ հեռացրին։ «Ես, թույլ տվեք չմեկնաբանեմ այդ գործընթացը, որովհետեւ որեւէ կերպ մաս չեմ կազմել այդ գործընթացին»։

Ռոմանոս Պետրոսյանը հորդորեց թեւեր եւ ճյուղեր չփնտրել ՔՊ-ում, կարեւոր չէ, թե ում առաջադրած թեկնածուն է․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ առանց կուլիսային պայմանավորվածությունների, առանց ուղղորդումների ենք ընտրել թեկնածուին, վարչության նախագահն ինքը բոլոր քվեարկություններին ձեռնպահ է մնացել, որ չուղղորդի»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ
Ամենադիտված