Արգելափակվել է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը
Աշխարհ
The Washington Post-ը գրում է, որ ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի առաջարկած թեկնածուի հաստատումը:
<<Սենատորը լիովին չարդարացված կերպով է արգելափակում բարձր որակավորում ունեցող մասնագետի նշանակումը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում>> -նշվում է թերթում:
Սակայն սենատորն իր քայլը հիմնավորել է նրանով, որ դեսպանության թեկնածու Պետտի Շվարցը լայնորեն չի տիրապետում սահմանադրական իրավունքին ու Գերագույն դատարանի առանցքային որոշումներին: Մենենդեսի գրասենյակը պնդում է, որ սենատորը որոշակի ու լուրջ անհանգստություն է հայտնել դատավար Շվարցի որակավորման հարցում ավելի վաղ, քան նրա թեկնածությունն առաջարկվել է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ