Սիրիայում Արաբական լիգայի երկու դիտորդներ են ծանր վիրավորվել են
Մերձավոր Արևելք
Ինչպես հաղորդում է BBC–ն` Սիրիայում գտնվող Արաբական պետությունների լիգայի դիտորդական առաքելության երկու ներկայացուցիչներ ծանր վիրավորվել են անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով, երբ նրանց ուղեկցող ավտոշարասյունը անցնելիս է եղել Լաթակիա նավահանգստային քաղաքով։
Քուվեյթցի դիտորդներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էին հարձակումից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ հունվարի 10–ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռուստատեսային իր ելույթի ժամանակ քննադատության էր ենթարկել Արաբական երկրների լիգան։ Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ կազմակերպությունը իր գոյության վեց տասնամյակների ընթացքում չի կարողացել շոշափելի արդյունքների հասնել։
Սիրիայում մոնիտորինգ անցկացնող Արաբական երկրների լիգայի դիտորդական խմբերը կազմված են քուվեյթցի, Արաբական միացյալ էմիրությունների, իրաքցի, մարոկացի և ալժիրցի սպաներից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)