2025–ի բյուջեով նախատեսված է առողջապահության նախարարությանը հատկացնել 162 միլիարդ 996 միլիոն դրամ
ՀայաստանՖինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2025 թվականի բյուջեով նախատեսված է առողջապահության նախարարությանը հատկացնել 162 միլիարդ 996 միլիոն դրամ, որը 5,3 միլիարդ դրամով պակաս է 2024թ բյուջեով հատկացված գումարից։
«Ընթացիկ ծախսերով ունենք 3,5 տոկոսի նվազում, կապիտալ ծախսերի գծով ունենք 1,8 տոկոսի, այսինքն՝ 216 միլիոն դրամի ավելացում»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա նշեց նաև, որ առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի։
«2024 թվականի բյուջեով 18 մլրդ դրամ էր նախատեսված ՀՀ–ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար, սակայն այս ծրագիրը ոչ միայն այս տարի չի իրականացվել, 2025 թվականին էլ չի նախատեսվում»,– ասաց նախարարը։