«Հայկական ժամանակ». Վովա պռոդաքշն
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը երգեցողությամբ զբաղվող իր դստեր՝ իննամյա Անգելինա Գասպարյանի պրոդյուսեր Արմեն Գևորգյանին շուրջ մեկ ամիս առաջ նշանակել է ոստիկանության Մշակույթի կենտրոնի ղեկավար:
Անգելինա Գասպարյանն արդեն երկու տեսահոլովակ ունի, որոնք վերջին ժամանակաշրջանում ինտենսիվորեն՝ օրը մի քանի անգամ պտտվում են հայրենի հեռուստաընկերություններով: Տեսահոլովակներից մեկը նկարահանված է «Հայրիկ» երգի հիման վրա, որտեղ Անգելինան երգում է. «Հարազատ ու բարի, ուժեղ, հզոր ու ջերմ հայրիկ, շատ հաճախ լուռ եմ, բայց միշտ մտածում եմ ես, թե այդքան քո մեջ ուժ ու լույս ինչպես է, որ կա, իմ հայրիկ»: Հոլովակը նկարահանվել է դեռ այն ժամանակ, երբ Վ. Գասպարյանը ՊՆ փոխնախարար էր: Այս է թերևս պատճառը, որ նրանում առատորեն ներգրավված են զինվորականներ: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրահանգով սերիալներում նկարահանվող ոստիկանները այժմ աշխատանքի լուրջ ֆրոնտ են ստանում. նրանք կարող են հաջող ոստիկանական կարիերա անել Վովա Գասպարյանի մանկահասակ դստեր հոլովակներում՝ հերոսական կերպարներ մարմնավորելով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ