ԵՄ-ից 25 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ Հայաստանին․ քննարկումներ են ընթանում․ Ֆինանսների նախարար (տեսանյութ)
ՏնտեսությունՄենք այժմ քննարկումների մեջ ենք Եվրամիության հետ, հնարավոր է 2025 թվականի համար ստանանք 25 միլոն եվրո բյուջետային աջակցություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա ներկայացրեց 2025-ի բյուջեով եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը․ «2025-ին բյուջեով նախատեսված է դրամաշնորհների 2 ծրագիր Եվրամիության հետ 13․8 միլիոն դրամով․ առաջինը՝ աջակցություն դատական ոլորտի բարեփոխումների իրականացման համար, որի գումարը կազմնում է 4․5 միլիոն եվրո, իսկ ՀՀ-ում ԵՄ աջակցությունը կրթությանը, որը կազմում է 9․3 միլիոն եվրո»,- նշեց Ֆինանսների նախարարը։