Մոլդովայի ընդդիմությունը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները․ Blocul Politic
Համաշխարհային ՄամուլՄոլդովայի «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքը մտադիր է բողոքարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որտեղ հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Այս մասին ասվում է քաղաքական ուժի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
««Հաղթանակ» դաշինքը բողոքարկելու է ընտրությունների արդյունքների դեմ։ Սանդուն ցանկալի արդյունքի հասավ միայն եվրոպական տարածքներում խարդախությունների և զանգվածային խախտումների շնորհիվ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Մոլդովայի ընդդիմության ներկայացուցիչների կարծիքով՝ Սանդուն երեք անգամ պարտվել է՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում, երկրորդ փուլում, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի ժամանակ։