Մասկը հայտարարել է՝ ԱՄՆ ընտրություններում Հարիսի հաղթանակը հետևանքներ կունենա ողջ աշխարհի համար
ԱշխարհԱՄՆ-ի այն ուժերը, որոնք աջակցում են Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսին, աշխարհը կտանեն ավելի շատ պատերազմների: Այս մասին հայտարարել է ձեռներեց և գործարար Իլոն Մասկը ամերիկացի հեռուստահաղորդավար Ջո Ռոգանի հետ զրույցում։
«Պատերազմներ հրահրողները ցանկանում են Քամալայի խամաճիկ ռեժիմի հաղթանակը, քանի որ նրանք ավելի շատ պատերազմներ կունենան», - ասել է Մասկը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի պետական պաշտոնյաները, ովքեր աջակցում են Հարիսին, շահում են պատերազմներից։