Վրաստանի վերաբերմունքը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ փոխվել է. Մեդվեդև
Համաշխարհային ՄամուլՎրաստանում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է։ Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը RT-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Փաստն այն է, որ ինձ թվում է՝ Վրաստանում փոխվել է վերաբերմունքը Եվրամիության և ՆԱՏՕ-ի նկատմամբ: Եվրամիությունը բավականին հեռու է, էլ չեմ խոսում Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: Բայց Ռուսաստանը մոտ է»,- ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևի խոսքով՝ մարդկանց մեծ մասը, հետևելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, այժմ հասկանում է, թե որն է դաշինքին անդամակցության գինը։