Դիտարկում ենք ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ․ Պապոյան
Տնտեսություն
ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ ՀՀ–ն ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում։
«Քննարկում ենք մի քանի երկրի հետ, ընդ որում, ուղիղ ասում եմ, սա որևէ երկրի դեմ չէ։ Եթե մենք ներմուծեինք մեր ցորենի 99%-ը, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի, որ ցորեն ներմուծեինք։ Սա շատ տրամաբանական գործընթաց է»,- ասաց Պապոյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց՝ ասելով․ «Այն, որ բյուջեի մեջ բրնձաբուծության համար մի լումա չեք նախատեսել, դա արդեն ցույց է տալիս ձեր նախարարության վերաբերմունքը բրինձ ուտելու առաջարկին»։
Նա առաջարկեց վերստեղծել գյուղնախարարություն, որը կզբաղվի գյուղատնտեսության զարգացմամբ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru