Զելենսկին երկարացրել է Ուկրաինայում ռազմական դրությունն ու մոբիլիզացիան
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ, որոնք երկարաձգում են ռազմական դրությունը և զորահավաքը երկրում մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը։ Այս մասին Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է իր Telegram ալիքում։
«Զելենսկին ստորագրել է օրենքներ, որոնք երկարաձգում են ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան 90 օրով՝ 2024 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2025 թվականի փետրվարի 7-ը»,- գրել է պատգամավորը։
Ժելեզնյակի խոսքով՝ ռազմական դրությունը ստորագրվել է արդեն 13-րդ անգամ։