Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, ով Թրամփին «սոցիոպատ» էր անվանել, շնորհավորել է նրան
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ով մի քանի տարի առաջ սուր քննադատության էր ենթարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, X սոցիալական ցանցի իր էջում շնորհավորել է քաղաքական գործչին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք առաջիկա տարիներին աշխատել Ձեզ և Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ»,- գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։
2018 թվականին Լամմին, ով այն ժամանակ պատգամավոր էր, հարցազրույց է տվել Time ամսագրին Թրամփի՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի մասին։ Նա մեղադրել է ամերիկացուն կնատյացության և սոցիոպատիայի, ինչպես նաև նեոնացիստներին համակրելու մեջ։ Բացի այդ, նա Թրամփին անվանել է «լուրջ սպառնալիք» համաշխարհային կարգի համար։