Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Ֆրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ) 44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) 

«Ամեն օր նորից Հովիկիս անունը հնչում է շուրթերիցս, մեր տղաներն են մեզ ապրեցնում». Հովիկ Վերանյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում և տուն «վերադարձել» զոհվելուց իննսուն օր անց. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ ու խելոք, աննկարագրելի ու յուրահատուկ երեխա էր: Երբ ծնողական ժողով էի գնում, ուսուցիչներն ասում էին՝ այնքան տարբեր են Հովիկն ու եղբայրը: Նա Հովիկից երկու տարով է փոքր: Հովիկը հանգիստ էր, եղբայրը՝ մի քիչ չարաճճի: Շատ խելացի էր, ամեն քայլն անելուց առաջ ծանր ու թեթև պետք է աներ: Այնքան հասուն էր, որ ինձ թվում էր, թե իմ կողքին արդեն տարիքով ավելի մեծ տղամարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հերմինեն՝ Հովիկի մայրիկը:
 
Հովիկը ծնվել է Սևան համայնքի Գագարին գյուղում: Մանկություն, պատանեկություն, դպրոցական տարիներ, ամեն ինչ կապված է Գագարինի հետ: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սևանի պետական քոլեջում՝ Ծրագրավորում մասնագիտացմամբ: Հովիկը դպրոցում սիրելի առարկաներ, որպես այդպիսին, չի ունեցել, բայց, ահա, տեխնիկական միջոցները նրա հետաքրքրության շրջանակում էին: «Հեռախոսների ծրագրերից էր գլուխ հանում, նորոգում էր տեխնիկական միջոցներ, հեռուստացույց, հեռախոս: Համակարգիչները, տեխնիկան նրա տարերքն էին»,-նշում է մայրիկը: Վեց ամիս էր մնացել քոլեջն ավարտելուն, երբ Հովիկը զորակոչվեց պարտադիր զինծառայության: «Իրեն ասացին, որ կարող է հետաձգել ծառայության մեկնելը, ավարտել ուսումը, նոր մեկնել բանակ: Բայց Հովիկս չուզեց»:
 
Տղայի երազանքները, ցանկությունները կապված էին բարձրագույն կրթություն ստանալու հետ: «Ասում էր. «Մա՛մ ջան, քոլեջս կավարտեմ, Երևանում համալսարան կընդունվեմ, բոլորս կտեղափոխվենք քաղաք: Ես հեռակա բաժնում կսովորեմ, նաև կաշխատեմ, միասին կլինենք քաղաքում»: Բայց պատերազմը թույլ չտվեց, որ տղաների երազանքները կատարվեն»: 2019 թ. դեկտեմբերի 16-ին Հովիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Մուղնիի ՀՕՊ զորամասում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և կրծքանշաններով: Վեց ամիս անց տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ: «Ծառայում էր Զինավան գյուղում: Ցավոք, չտեսանք, թե որտեղ էր ծառայում, ինչպես: Կորոնավիրուսի շրջանն էր: Իր մոտ գնալ չկարողացանք: Մուղնիում ծառայելու ժամանակ կարողացա իրեն մի քանի անգամ տեսնել»:
 
Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի տրտնջացել ծառայությունից: «Երբ զանգահարում էր, ու իրեն հարցնում էինք, թե ինչպես է, միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ շատ լավ է, մեզ շատ լավ են վերաբերվում: Միայն նեղսրտում էր, որ չէր կարողանում արձակուրդ գալ, համավարակի շրջանն էր, արձակուրդներն արգելված էին»: 2020 թ.-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը: Տիկին Հերմինեն նշում է՝ կարողացել են ամեն օր խոսել որդու հետ: «Երեխաներ կային, որ օրերով չէին զանգահարում տուն, բայց մեր դեպքում օր չի եղել, որ չխոսեինք Հովիկիս հետ: Մինչև հոկտեմբերի 21-ն առավոտյան տասնմեկին քսան պակաս իր հետ կապ ենք ունեցել, այդ ժամանակ հայրիկի հետ է խոսել: Միշտ նույն խոսքն էր ասում՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է: Եղբայրը հարցրել էր՝ Հովի՛կ ջան, ի՞նչ եք անում, ասել էր՝ բան չէ, Հայկո՛ ջան, ծիտ ենք խփում: Շատ հետո հասկացանք, թե ինչ նկատի ուներ: Իրեն ասում էինք՝ ի՞նչ ուղարկենք ձեզ համար, արձագանքում էր՝ ոչ մի բան, մա՛մ ջան, միևնույնն է, ուղարկեք էլ, չենք կարող վերցնել»:
 
Մայրիկն ասում է՝ դեպքը եղել է հոկտեմբերի 21-ին ժամը երկուսից երկուս անց կեսի միջակայքում: Այնքան հաճախ ենք ծնողներից այս ձևակերպումը լսում՝ «դեպքը եղել է», նրանցից շատերն այդպես էլ չեն արտաբերում զոհվել բառը: Կարծես այդ բառն արտաբերելով կրկին ինչ-որ կարևոր բան են կորցնելու: «Ինչպես մեզ պատմեցին, դեպքը եղել է Հադրութի Դրախտիկ գյուղում: Տղաները տեղափոխվելիս են եղել այդ տարածքից: Թե ինչ է եղել, ինչպես, մինչև հիմա տեղյակ չենք: Մեզ որևէ բան չեն ասել»: Հադրութ, Արա լեռ և այլ թեժ կետեր: Հովիկն ու զինակից ընկերները տեղափոխվում են պատերազմի օրերին մի կետից մյուսը: Տիկին Հերմինեն անգամ հիշում է՝ մի օր երբ հարցրել է, թե որտեղ են, որդին արձագանքել է՝ մա՛մ ջան, մենք էլ չգիտենք: Հովիկն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութի Դրախտիկ գյուղում, որի պաշտպանությունն էլ ստանձնել էր ընկերների հետ: Նա տուն է «վերադարձել» զոհվելուց իննսուն օր անց՝ 2021 թ.-ի հունվարին: Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտության միջոցով:
 
Հետո պատմությունները կփաստեն, որ Հովիկը փրկել է վիրավոր ընկերներից մի քանիսին, օգնել դուրս գալ շրջափակումից։ Երկու անգամ ինքն է հայտնվել շրջափակման մեջ և բարեհաջող դուրս եկել։ Պատմություններ, վստահաբար, էլի են եղել: Ապրելու ուժի մասին: «Հովիկս տան ավագն էր: Երկու եղբայր ուներ՝ Հայկն ու Վաչագանը, երբ զորակոչվեց բանակ: Իր զոհվելուց հետո ծնվեց փոքր տղաս՝ փոքր Հովիկս: Ես չորս տղա ունեմ: Հենց իրենք են մեզ ապրեցնում, այն, որ ամեն օր նորից Հովիկիս անունը հնչում է շուրթերիցս: Շատ դժվար օրեր են, բառերով նկարագրելու չէ, բայց երեխաների շնորհիվ ուժ ենք գտնում ապրելու և մեր ընտանիքը ապրեցնելու: Քիչ-քիչ փորձում եմ փոքր տղայիս հետ դպրոցական տարբեր միջոցառումների մասնակցել: Ի՞նչ մեղք ունեն մեր մյուս տղաները, որ նրանց զրկենք ինչ-որ բանից: Ատամները պետք է սեղմենք ու ապրենք նրանց համար»:
 
Հ. Գ. - Հովիկ Վերանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գագարինի գերեզմանատանը:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Ամենադիտված