«Առավոտ». «Էդ հողերը մեզ հիմա պետք չեն»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել, չնայած այդ տարածքում են գտնվում մոլիբդենի հսկայական պաշարներ. «Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որևէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք էլ հենցնենց են ոռնոցները գցել»: aravot.am-ի հարցին՝ եթե կոմբինատին պետք չեն, ինչո՞ւ են կառավարության որոշմամբ գերակա շահ ճանաչում, պատասխանեց. «Որովհետև վաղը մեկը կարող ա գա՝ էդ հողի վրա ինչ ուզի՝ անի: Հանքի վրա գտնվող հողը չի կարելի այլ նպատակներով տալ: Էսօր էդ տարածքում աշխարհի մոլիբդենի 7-8% պաշարներ կան, չի կարելի թողնել: Իրենք վերցրել էին՝ 150 հեկտար վաճառել, ավելի ճիշտ՝ պայմանագրով տվել մեկին, հետ վերցրեցինք: Բայց իրենք կարող են էլի նույն բանը անել, տալ ու պրոբլեմներ առաջացնել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ