Սիսիան-Քաջարան ճանապարհը պատրաստ կլինի 2033 թ-ին․ այն կկառուցվի 708 մլն եվրոյի շրջանակում (տեսանյութ)
ՏնտեսությունՍիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման շրջանակներում նախատեսվում է կառուցել 4․7 կմ երկարության 27 կամուրջ, 12․5 կմ երկարության 9 թունել։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Թունելներից ամենաերկարը կլինի 8․6 կմ։ Ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, 1․5 ժամով կկրճատվի ճանապարհը։ Մեր գործընկերներից մեկը Ասիական զարգացման բանկ է, որի հետ գտնվում ենք պրոցեսի մեջ, ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, որի շրջանակում կկառուցվի ճանապարհը»,- նշեց Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2031 թվականը՝ շինարարությունը, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է, որ կլինի 2033 թվականը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru