Բայդենը կարող է կտրուկ լարվել Ռուսաստանի հետ. Ի՞նչը կդրդի ԱՄՆ նախագահին նման քայլի
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչև պաշտոնաթողությունը կարող է կտրուկ գործողությունների դիմել, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։
Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Յակովենկոն։
«Բայդենը և նրա վարչակազմը դեռ մնում են իշխանության ղեկին, թեև ավանդական «կաղ բադի» դիրքում։
«2016-ի դեկտեմբերին Բարաք Օբաման նույն իրավիճակում գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրման՝ ներառյալ մեր 35 դիվանագետների արտաքսումը։ Նույնը կարելի է ակնկալել նաև հիմա, հատկապես Ուկրաինայում»,-բացատրեց փորձագետը։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)