«Հայկական ժամանակ». 28 տոկոս աճ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «2011 թվականի ընթացքում Վրաստան է այցելել Հայաստանի 699 հազար 391 քաղաքացի, ինչը 2010 թվականի նույն ցուցանիշը գերազանցել է 28 տոկոսով: Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը:
Վրաստան այցելող օտարերկրացիների թվում հայաստանցիները երրորդ տեղում են: Առաջին տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ 738 հազար մարդ: Երկրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 714 հազար մարդ: Իսկ ընդհանուր առմամբ նախորդ տարի Վրաստան է այցելել 2 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ, 2 միլիոնով ավելի, քան՝ Հայաստան: Անցյալ տարվա համեմատ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 39 տոկոսով, և զբոսաշրջությունը դառնում է այդ երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը, որը Վրաստանին հնարավորություն է տալիս էականորեն շրջանցել համաշխարհային տնտեսության ցնցումները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ