Որն է Եվրոպայի գոյատևման միակ «բաղադրատոմսը»՝ ըստ Բորելի
Համաշխարհային ՄամուլԳոյատևելու համար Եվրամիությունը պետք է հասնի միասնության իր անդամ երկրների միջև: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։
«Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է», - ասել է նա:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի իր հնարավորությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
«Եվ մենք չենք կարող դա անել, եթե բաժանված լինենք: ԵՄ առաքելությունն է կառուցել Եվրամիությունը՝ որպես գործողության ընդունակ ուժ»,- հավելել է Բորելը։