Իրանն արձագանքել է ԱՄՆ-ի՝ Թրամփի մահափորձի մասին մեղադրանքներին
Համաշխարհային ՄամուլԻրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է մեղադրանքները, թե Թեհրանը ներգրավված է ամերիկացի նախկին և ներկա պաշտոնյաների սպանության դավադրության մեջ, հայտնում է Tasnim-ը։
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարությունում հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք համարելով «բոլորովին անհիմն»։
Նրա խոսքով՝ նախկինում էլ նման մեղադրանքներ են հնչել, սակայն Իրանը կտրականապես հերքել է դրանք և ապացուցել, որ դրանք կեղծ են։
Բաղային ասել է, որ այս փուլում նման հայտարարությունների կրկնությունը «չարամիտ դավադրություն է, որը կազմակերպվել է սիոնիստական և հակաիրանական շրջանակների կողմից՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններն ավելի բարդացնելու նպատակով»: