Հայտնի է դարձել, թե Թրամփը ում կնշանակի ԱՄՆ գանձապետարանի ղեկավարի պաշտոնում
Համաշխարհային ՄամուլՆերդրող Սքոթ Բեսենտը կարող է գլխավորել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ֆինանսների նախարարությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Euromedia24.com-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ընտրված ղեկավարը դիտարկում է մի քանի թեկնածուների։
Հեռուստաալիքը նշում է, որ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը նույնպես կախված կլինի տվյալ պաշտոնում զբաղեցնող անձի դիրքից, ուստի, փորձագետները սպասում են այս նշանակմանը հանրապետականի հետագա քաղաքականությունը գնահատելու համար։
Ըստ հրապարակման՝ նախօրեին ամերիկյան The New York Times թերթը գրել էր, որ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Մարկո Ռուբիոն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի Ուկրաինայի վրա «ճնշում գործադրելու» նոր նախագահի ծրագրերի հետ։