Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի «Akash» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլՀնդկաստանը Հայաստան է ուղարկում իր «Akash» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը։
Այս մասին հայտնում է New Indian Express-ը՝ Bharat Electronics Limited ընկերությանը հղումով։
«Հնդկաստանի կառավարության պաշտպանական արտադրության գծով քարտուղար Սանջեև Կումարն ազդարարել է «Akash» համակարգի առաջին մարտկոցի առաքումը բարեկամ երկիր արտահանելու համար»,- գրել է ընկերությունը «X» սոցիալական ցանցում։
Հրատարակությունը հայտնում է, որ 2022 թվականին Հայաստանը պայմանագիր է ստորագրել Հնդկաստանի հետ շուրջ 60 միլիարդ ռուփիի (710 միլիոն դոլար) արժողությամբ 15 «Akash» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ և դարձել առաջին օտար երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգը։