Եթե մարդը շատ վարկեր ունի՝ դա չի նշանակում, որ սոցիալական վիճակը վատացել է, այլ՝ հակառակը․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)
Տնտեսություն«Մարդը կարող է աշխատանքային կարիերայի սկզբում ունենալ միայն մեկ հեռախոսի վարկ, սակայն չափահաս տարիքում ունենա մեքենայի, հիփոթեքի վարկ և հարկային բեռը կարող են իրարից տարբերվել։ Դա նշանակում է, որ այդ մարդու սոցիալական վիճակը վատացե՞լ է, իհարկե՝ ոչ։ Հակառակը՝ այդ մարդու սոցիալական վիճակը բարելավել է, որովհետև ինքը դարձել է ավելի վճարունակ, վարկունակ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ի իր ելույթում նշեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։