Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները Փաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասին Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 

Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին մեղադրյալի կարգավիճակում բաձր պաշտոն է ստացել․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

2022 թվականի սկզբին  Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել եւ ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, նաեւ՝ ՔԿՀ-ում գտնվող Սերոբ Մխիթարյանին խոշտանգել կարգադրելու համար։ Մեղադրանքում նշված է․ «Վարդան Գրիգորի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, նույն բաժնի պետի տեղակալ Արայիկ Հակոբյանի հետ՝ խմբով, տվյալ ժամանակ հիշյալ ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցնող Արտակ Ալբերտի Սարգսյանի կարգադրությամբ եւ գիտությամբ, 2021 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 12:00-ի սահմաններում, կատարած արարքների համար պատժելու նպատակով խոշտանգել է նույն ՔԿ հիմնարկի դատապարտյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանին»։ Այս քրեական գործով 3 մեղադրյալ կա, ոչ ոք կալանքի տակ չէ, ՔԿՀ նախկին պետի նկատմամբ կիրառվել է «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը։ Դատաքննությունը գրեթե ավարտական փուլում է։

Արտակ Սարգսյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Հրապարակ»-ին ասաց՝ եթե նիստերը չձախողվեն, երկու դատական նիստով դատաքննությունը կավարտվի։ Անդրադառնալով մեղադրանքին, նաեւ՝ թե ինչ վնաս է պատճառվել պետությանը, պաշտպանը նշեց․ «Պաշտոնական հանցագործությունները, որ բնութագրում են, ասում են՝ հեղինակազրկել է իր հիմնարկը»։ Ըստ պաշտպանական կողմի՝ խոշտանգման դրվագը եւս անհիմն է, նման բան տեղի չի ունեցել․ «Սերոբ Մխիթարյանը մենակ դատարանում 4 ցուցմունք է փոխել, մի անգամ ասում է՝ եղել է նման բան, հետո ասել է՝ չի եղել, հետո՝ էլի նույնը։ Ճիշտ է` Արտակը եւ մյուս մեղադրյալներն ընկերներ են, եթե իրենք դա արել են, թող գնան պատժվեն: Դատարանի որոշում կա՝ Սերոբ Մխիթարյանն ունի հոգեկան հիվանդություն, պետք է ենթարկել հարկադիր բուժման։ Դատալեքսով որ նայեք, կտեսնեք՝ Սերոբ Մխիթարյան, 13 քրեական գործ, որոնցից 3 հատը Սերոբ Մխիթարյանը սուտ մատնություն է տվել դատախազի վրա, գաղութի պետի վրա, քննիչի վրա, ու մի 8, 9 հատ գործ էլ, որ Սերոբ Մխիթարյանը վնասեց ինքն իրեն, գաղութի ծառայողին, շտապօգնության բժշկին։ Ինքն էդ ոճի մարդ է։ Մենք այս բռնության հետ կապ չունենք, Սերոբ Մխիթարյանը լավն է, թե չէ, էդ մյուս պաշտպանները թող մտածեն։ Սերոբիկն այդ սերն ունի»։

Հարցին՝ տուժողը դատաբժշկական զննության ենթարկվե՞լ է, բժիշկն ի՞նչ եզրակացություն է տվել, փաստաբանը պատասխանեց․ «Նախորդ նիստին հետաքրքիր վիճակ ունեցանք, որը քիչ է լինում։ Փորձագետը, որն արել էր, մահացել է, բայց պե՞տք է հարցաքննենք մեկին, դատավորն ուղարկեց դատաբժշկական կենտրոն, իրենք փորձագետ ուղարկեցին։ Սա ասեց՝ ինչը որ տեսնում եմ, ասեմ։ Մարդը նկարագրում է, ասում է՝ վնասվածք կա ճակատային մասում, իսկ լուսանկարում ճակատը չէ, ականջն է։ Լուսանկարը մոտիկից է արված` դա ականջ է, ճակատ չէ։ Այսպիսի խնդիրներ կան։ Մահացած փորձագետը տվել է, որ կա վնասվածք։ Ծեծել են, թե չեն ծեծել, մեզ այսօր դատում են իրենց պատճառով։ Վնասվածքները, եթե կան, ե՞րբ են հասցվել, փորձաքննություն արվել է 5 օր հետո, եթե մենք գործ ունենք Սերոբիկի հետ, որի վրա 13 գործ՝ ինքնավնասում, գլուխը պատին խփել, այս ընթացքում էլի 2 անգամ ինքն իրեն վնասել է, վերջերս հոգեբանի հետ հանդիպման ժամանակ դանակը մտցրել է ինքն իր ձեռքի մեջ` հոգեբանը հիմա հոգեբանի կարիք ունի»։

Ամեն դեպքում, այս գործում մի զավեշտ էլ կա` մեղադրյալ Արտակ Սարգսյանն այժմ Քրեակատարողական ծառայության աշխատակազմի ղեկավարն է։ Թե ինչպես է դատվող անձը նման բարձր պաշտոն զբաղեցնում, մի բացատրություն ունի` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ նախկին պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանգամանքն է հիմք ծառայել, որ դատաքննությունը չավարտված՝ նա քրեակատարողական ոլորտում կրկին աշխատանքի է անցել։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու«144 միլիարդ դրամը ո՞ւր է կորել». արցախահայերին հատկացվող աջակցության մասինԿալաս. Սաուդյան Արաբիան խնդրել է ԵՄ-ին ուժեղացնել իր ռազմածովային առաքելությունը Կարմիր ծովում«Արցախի կորուստները գնահատվում են մոտ 100 միլիարդ դոլար». Ղազարյան10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն Աննա Գրիգորյան․ 250 միլիոն դոլարի վարկը սպառվե՞ց, ինչո՞ւ է կառավարությունը նորից պարտք վերցնումԼուլա դա Սիլվայի քարոզարշավի թիմը Մետային մեղադրել է Բրազիլիայի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ
Ամենադիտված