«Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ«Գոյ» թատրոնի դերասանները արդեն 6 օր է նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հայտնեց, որ ժամը 12։00-ին թատրոնի անձնակազմը լինելու է Մարդու իրավունքների գրասենյակի մոտ՝ իրականացնելու ակցիա։
«Մենք պահանջներ ունենք, ճշտումներ ունենք», - նշեց նա։
