Բրազիլիան 9000 զինվոր կտեղակայի G20-ի գագաթնաժողովին
Համաշխարհային Մամուլ
Բրազիլիան 9000 զինվոր կտեղակայի G20-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին, Euromedia24.com-ը, հայտնում է երկրի պաշտպանության նախարարության կայքը։
Զինվորականները կվերահսկեն ծովային և ներքին ջրերը, նավահանգիստները, օդային տարածքը, օդանավակայանի անվտանգությունը և կիբեր սպառնալիքները։
Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան համապատասխան հրամանագիր է ստորագրել։
Բրազիլիան ստանձնել է G20-ի նախագահությունը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին։ Եզրափակիչ գագաթնաժողովը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-19-ը։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Մարատ Բերդիևը հայտարարեց, որ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն